News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Մարդիկ ապագայում թունավոր կդառնան, հայտնում է AmericaRU-ն:

Քվինսլենդի համալսարանի վերջերս կատարած ուսումնասիրության համաձայն՝ ճիշտ ռեակցիոն պայմանների դեպքում հասարակությունն ապագայում թունավոր կդառնա: Ինչպես կաթնասունների, այնպես էլ սողունների գեներում կա հիմք, որը կարող է բերանում թույնի համակարգ դառնալ: Մարդիկ եւ մկներն արդեն արտադրում են անփոխարինելի սպիտակուց, որը պարունակվում է շատ թունավոր համակարգերում: Կալիկրեիները թքի միջոցով արտազատվող կայուն սպիտակուցներ են, որոնք մարսում են մյուս սպիտակուցները եւ թույնի բազմաթիվ տեսակների հիմնական բաղադրիչն են հանդիսանում:

Մարդկանց թքագեղձերի հետ կապված փոփոխվող գեների այս խումբը բացատրում է, թե ինչպես է տոքսիկ թույնը զարգացել կենդանիների աշխարհում՝ անկախ ոչ թունավոր նախնիներից: Բերանի թույնը տարածված է մեր մոլորակի անհամար արարածների շրջանում՝ սարդերից եւ օձերից մինչեւ ձկներ եւ միջատներ, եւ այն ստանում են մոդիֆիկացված թքագեղձերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ