News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մի քանի ամիս առաջ աչքովս ընկավ ադրբեջանական նռան նարշարաբ (սոուս): Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» տնօրենի տեղակալ Ռուբեն Հայթյանը: «Բացի այդ, կասկածում եմ, որ վաճառվում են նաեւ ադրբեջանական սմբուկներ, ամենայն հավանականությամբ, Լենքորանի սմբուկներ»,-հավելեց նա:

Հայթյանը նշեց, որ չնայած նրան, որ հայտարարվել է թուրքական ապրանքների արգելք, Հայաստանում դրանք շարունակում են վաճառել: «Խոսքը, մասնավորապես, ոչ պարենային ապրանքների մասին է: Կարծում եմ՝  դրանք ներկրվում են երրորդ երկրների միջոցով, եւ հայտնի չէ՝ արդյոք անհրաժեշտ փորձաքննություն են անցնում: Այդ ամենը վկայում է պետության կողմից թույլ հսկողության մասին: Չեմ կարծում, որ պետք է թշնամի պետություններից ինչ-որ լավ բան սպասել, հատկապես՝ պարենային մթերքների մասով»,-նշեց նա: Փորձագետը հիշեցրեց, որ դեռեւս 15 տարի առաջ թուրքական հավկիթների մեջ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել:

«Ինչ վերաբերում է տեքստիլ ոլորտին, ապա հագուստ մենք ինքներս կարող ենք արտադրել: Դրա համար պետությունը պետք է աջակցի տնտեսվարող սուբյեկտներին»,-եզրափակեց Հայթյանը:        

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ