News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք Հայաստանը եղել է ավելի քան լավ կարգավիճակում եւ նրա փորձի կիրառումը ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ եւ եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի եւ մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքn ինքն է դրել եւ, իհարկե, թերություններ եւս նրա ղեկավարման օրոք եղել են»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Նա նաեւ հավելել է՝ եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ ընտրությունների մասնակցելու եւ ընդգրվելու իր թիմում նա կընդունի այդ առաջարկը:

«Հիմա չկան քննարկումներ, որ ես կլինեմ Ռոբերտ Քոչարյանի թիմում, բայց եթե ինքը գնա ընտրություններին, ապա ես նրան կաջակցեմ, եթե լինի հրավեր, ես, իհարկե, կընդունեմ, կխորհրդակցեմ եւ կծանոթանամ պայմաններին եւ անպայման կաջակցեմ նրան»,- նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ