News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մեր այսօրվա ակցիայի նպատակն էր թուրքական ֆեսը թրքահպատակ իշխանական խմբակի գլխին տեղադրելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը:

«Ոստիկանական ուժերը ոչ միայն մեզ թույլ չտվեցին իրականացնել ակցին, այլեւ բռնի ուժ գործադրելով բերման ենթարկեցին մի քանի տասնյակ աղջիկների ու կանանց; Բերման ենթարկվածների մեջ կային զոհվածի քույրեր, որդեկորույս մայրեր, հերոսի կին, հերոսի դուստր: Մենք ականատես եղանք այդ խայտառակությանը, թե ինչպես դավաճանական իշխանությունները պարզապես սարսափած են ընդամենը կանանց մասնակցությամբ ակցիայից»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց պայքարը լինելու է այնքան ժամանակ, մինչեւ հասնեն իրենց վերջնական նպատակին, որն է թուրքերին մեր երկրից դուրս վռնդելը:

Նա տեղեկացրեց, որ ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, իսկ իրենք որոշել են, որ վաղը, մյուս օրը նոր ակցիաներ կնախաձեռնեն:

Շարժման նախաձեռնող խմբի անդամներից Ալեքսանդրա Հարությունյանն էլ նկատեց, որ բերման ենթարկված կանայք գրեթե բոլորը կապտուկներ են ստացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 7-ին, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:

Ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել շենք, հրմշտոց սկսվեց: Կանայք նաեւ ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ: Ներկաները պնդում էին, որ հրել ու հարվածել են նաեւ լրագրողներին:

Ոստիկանների և ցուցարար կանանց միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել կանանց:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»:

Ոստիկանությունը հայտնել է, որ կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ