News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պատվաստումները եւ կարանտինը 60 տոկոսով կրճատել են վարակման դեպքերի թիվն Անգլիայում: Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները պարզել են, որ մարտ ամսվա ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը նվազել է մոտ 60 տոկոսով, քանի որ մեկուսացման ազգային միջոցառումները դանդաղեցնում էին վիրուսի տարածումը: 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց վարակման հավանականությունն ամենափոքրն է, քանի որ բոլորից շատ են շահել պատվաստումների ծրագրից, որն ի սկզբանե ուղղված էր տարեցների վրա, փոխանցում է AP-ն:

Երեքշաբթի օրը շուրջ 31.7 միլիոն մարդ է ստացել առաջին չափաբաժինը կամ՝ երկրի չափահաս բնակչության 60 տոկոսից ավելին:
Հետազոտողները նաեւ կոչ են արել զգուշանալ՝ հայտարարելով, որ վարակման մակարդակը հավասարվել է հետազոտության ավարտին, երբ կառավարությունը սկսել էր մեղմացնել ազգային մեկուսացումը եւ երեխաները վերադարձել էին դպրոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ