News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ սենատորները օրինագիծ են առաջ մղում՝ Չինաստանի աճող քաղաքական եւ ֆինանսական հզորությանը հակազդելու վերաբերյալ: Առաջարկը ներկայացրել են Սենատի արտաքին կապերի նախագահ Բոբ Մենենդեսը եւ սենատոր Ջիմ Ռիշը:

Axios-ի փոխանցմամբ՝ օրինագիծը նշանավորում է երկու կուսակցությունների աճող անհանգստությունը Չինաստանի վերելքի կապակցությամբ: Եթե այն հաստատվի, ապա Պեկինի համար ուժեղ ազդանշան կլինի առ այն, որ երկու կուսակցություններն էլ «միավորված են պաշտպանելու ժողովրդավարական արժեքներն ավտորիտար ոտնձգություններից»:

Օրինագիծը Միացյալ Նահանգներին առաջարկում է.

լրացուցիչ օգնություն ուղղել անվտանգության ոլորտում Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին եւ կորոնավիրուսի համավարակի ընթացքում երկրներին պարտքերի թեթեւացում առաջարկել,

պատժամիջոցներ կիրառել ի պատասխան Սինցզյանում մարդու իրավունքների խախտումներին,

կրկնապատկել դաշնային կառավարության ջանքերնԱՄՆ մտավոր սեփականության վրա Չինաստանի արշավանքների դեմ պայքարում,
հետեւել Չինաստանի կողմից բալիստիկ, հիպերձայնային եւ թեւավոր հրթիռների ձեռք բերմանը:

«Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է սթափ վերաբերվի Պեկինի մտադրություններին եւ գործողություններին եւ համապատասխան կերպով համակարգի մեր քաղաքականությունն ու ռազմավարությունը»,- ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:

«Ես աներեւակայելի հպարտ եմ հայտարարել ԱՄՆ-ի բոլոր ռազմավարական, տնտեսական եւ դիվանագիտական ​​գործիքների մոբիլիզացման այս աննախադեպ երկկուսակցական ջանքերի մասին՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարությունը կյանքի կոչելու համար, որը հնարավորություն կտա մեր երկրին իսկապես դիմակայել Չինաստանի կողմից մեր ազգային եւ տնտեսական անվտանգությանն ուղղված մարտահրավերներին»:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն օրինագիծը կքննարկի ապրիլի 14-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ