News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակը չի թուլանում:

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները երեկվանից այստեղ են, այսօր նրանց են միացել նաեւ ռազմագերիների հարազատները, որոնք երեկ հույս ունեին, որ իրենց որդիները կվերադառնան, սակայն պարզվեց, որ ոչ մի գերի չի վերադարձել Ադրբեջանից:

Ինչ-որ պահի զինծառայողների ծնողները սկսեցին քաշքշել ՊՆ դարպասները, վրա հասած ոստիկանների եւ նրանց միջեւ թեթեւ քաշքշոց տեղի ունեցավ: Ծնողներից մեկը մինչ այդ բենզինի շիշ բերեց ու մուտքի դռնից ներս թափեց, որը արագ մաքրեցին: Իսկ արդեն լարված իրավիճակում ծնողներն ասում էին՝ բենզինի շշերը բերեք լցնենք:

Այստեղ էին ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը եւ «Իմ քայլից» նարեկ Մկրտչյանը, որոնք հավաքվածներին ասացին, որ ՊՆ-ից ռաջրկում են ծնողների հետ հանդիպել դահլիճում: Ծնողները չեն համաձայնել, պահանջում են, որ նախարարը կամ ԳՇ պետը իրենք իջնեն ու ներքուում հանդիպել բոլորի հետ:

Այստեղ է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով մոտ 10 րոպե խոսել է անհետ կորածների ծնողների հետ, ապա մտել նախարարության շենք:

Այս պահին ներսում խորհրդակցություն է ընթանում:

Նշենք, որ այս ՊՆ-ի դրոնը ամբողջ ընթացքը վերեւից նկարահանում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկվանից ՊՆ-ի մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք փակել են մուտքերը եւ թույլ չեն տվել ՊՆ աշխատակիցներին դուրս գալ շենքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ