News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 10
USD
522.09
EUR
630.68
RUB
7.05
ME-USD
0
Տեսնել լրահոսը


Վաղարշապատի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ էջմիածինցի մի տղամարդ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տվյալն իրացվեց ապրիլի 11-ին: Գիշերվա ժամը չորսին Էջմիածնի Արարատյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 34-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:

Նա հայտնել է, որ թմրամիջոցի հումքը քաղել է վայրաճ կանեփի բույսերից:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Ամենաշատ