Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն զբոսաշրջության ոլորտում 319%-ի սահմաններում աճ է կանխատեսում, բայց միայն այն պատճառով, որ 2020 թվականին այս ոլորտը կրճատվել է 4 անգամ: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Համապատասխանաբար, ըստ նախարարի, եթե այս ոլորտում աճը մնա նույնը, դա կնշանակի միայն նախաճգնաժամային մակարդակի վերականգնում:
«2020 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային ուղեւորությունների թիվը կազմել է շուրջ 375 000: Այս տարվա համար Պետական կոմիտեն կանխատեսում է 1 միլիոն 200 000 զբոսաշրջային ուղեւորություն, որը դեռ ցածր է մինչճգնաժամային մակարդակից»,- ասաց Քերոբյանը: