Մինչ Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը Թուրքիայից հանրապետություն է ներկրվել 220 մլն դոլարի չափով պատրաստի արտադրանք: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ նիստում 2020 թվականին կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ կառավարությունը մտադիր է երկրարացնել տվյալ արգելքը:
«Դա պոտենցիալ արտադրության ծավալն է, որը Հայաստանի համար կարեւոր է: Կարծում եմ՝ այդ տեղը պետք է զբաղեցնեն մեր հայրենական տնտեսվարող սուբյեկտները»,-նշեց Գրիգորյանը:
Նա նաեւ նշեց, որ իրենք արգելք չեն սահմանել սարքավորման եւ հումքի ներկրման համար, որպեսզի արտադրողների մոտ հավելյալ խնդիրներ չառաջանան: