News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ալիեւը փոքր մարդու բարդույթ ունի, որն ամբողջ կյանքում ապրել է իր հոր կրած պարտությունների տակ, իսկ հիմա ինքնահաստատվում է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ռազմական ավարի ցուցադրությամբ բացված «պուրակին»։

«Տեղի ունեցավ մի բան, որը ոչ մի կերպ հնարավոր չէր։ Հիմա այդ զարմանքը, հրաշքն ինչ–որ ձեւով պիտի արտացոլվի։ Դա եղավ Ալիեւի ճաշակին համապատասխան ձեւով՝ շատ տգեղ»,–նշեցԱդրբեկյանը եւ զարմանք հայտնեց, թե ինչու են Հայաստանում վրդովվել դրանից։ «Պարոնայք, դուք 3 տարի այդ մարդուն լպստելով, իր բոլոր քմահաճույքները բավարարելով, մեզ նվաստացրել եք։ Ձեր քաղաքացիներին ծնկի եք բերել, Ալիեւ էիք մեծարում։ Հիմա ստացել եք էն, ինչ 3 տարի ասում էինք։ Սա ընդամենը մի շտրիխ է, լինելու է ավելի վատ։ Երեւանում է այդ «պուրակը» բերելու, դնի»։

Հարցին՝ ի՞նչ անել վտանգավոր զարգացումները կանխելու համար, ի պատասխան նա ասաց. «Այն մարդը, որ ԱԺ–ում մեծ–մեծ խոսում էր ու բոլորին մեղավոր համարում՝  գլխավոր շտաբին, գեներալներին, բանակին, քաղաքացիներին, զոհվածների ծնողների, պիտի դատվի։ Երբ այս մարդը կանգնի տրիբունալի առջեւ, իր ողջ ոհմակով դատվի, էն ժամանակ կարող ենք խոսել վերածննդի մասին»։

Ըստ Ադրբեկյանի, Փաշինյանը եկավ իշխանության, սկսեց իր զրոյական կետից ու բանակցային ողջ գործընթացը զրոյացավ, ավելին, մինչ Փաշինյանը Հայաստանը մեկ թիզ հող անգամ չէր կորցրել, իսկ Արցախն էլ ընդամենը 800 հեկտար միայն այն պատճառով, որ օրվա իշխանությունը չցանկացան հազարավոր տղաների զոհել, որ այդ բլուրը հետ բերեն։ Մինչդեռ նրա կարծիքով, դրա համար այս իշխանությունը հազարավոր զինվորների կյանքը զոհեց։

Ո՞րն է պատճառը, որ գեներալները լռում են ու պատերազմի գնահատականը չեն տալիս, հարցին էլ ադրբեջանագետը մի բացատրություն ունի, նրանք ի տարբերություն Փաշինյանի չեն ցանկանում պետական գաղտնիք հրապարակել։ «Փաշինյանը խոսում է այն ամենի մասին, ինչ իր հիվանդ գլխում ծագում է։ Կան բաներ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի ասվել, պետական գաղտնիք են։ Փաշինյանը չունի այդ զգացողությունը, նա շատ հանգիստ Ֆեյսբուքում կարող է այդ ամենը գրել՝ չգիտակցելով, որ Ադրբեջանն առավոտից երեկո իր էջը մշտադիտարկում է։ Մենք երկրում ունենք մի դավաճան ու դա Նիկոլն է։ Գեներալները շատ լավ գիտեն, որ անգամ իրենց արդարացնելու կամ Փաշինյանի կեղտոտ բերանը փակելու համար իրավունք չունեն պետական գաղտնիք ասել։ Սա պատասխանատվություն է երկրի նկատմամբ, որը Փաշինյանը չունի»,– շեշտեց Արմինե Ադրբեկյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով առկա իրողությունները, նոր պատերազմն անխուսափելի է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ