Թբիլիսիում Վրաստանի բանկի մասնաճյուղում պատանդներ վերցրած անձը բերման է ենթարկել, դեպքի վայրից հայտնում է «Sputnik Վրաստանի»-ի թղթակիցը:
«Հարձակվողը բերման է ենթարկվել, պատանդներն ազատ են արձակվել, ոչ ոք չի տուժել»,- լրագրողներին ասել է Թբիլիսիի պարեկապահակային ծառայության պետ Վաժա Սիրաձեն:
Նա հավելել է, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին: Ըստ բանկի՝ հարձակման պահին բանկում հինգ մարդ է եղել: Հանցագործի ձերբակալման հատուկ օպերացիան տեւել է շուրջ մեկուկես ժամ: