News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Կլիմայի փոփոխությանն արձագանքելը համամարդկային գործ է, եւ այն չպետք է դառնա աշխարհաքաղաքական հաղթաթուղթ ուրիշ երկրների վրա հարձակվելու կամ առեւտրային արգելապատնեշներն արդարացնելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, հաղորդում է AFP-ն:

Ցզինպինը քննադատել է ԵՄ-ի՝ ածխածնի հարկման համակարգի ծրագիրը Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Եվրախորհրդարանը հաստատել է ածխածնի արտանետման սահմանային հարկի ներդրումը, որը կպաշտպանի ԵՄ ընկերություններն ավելի թույլ կլիմայական քաղաքականությամբ երկրներից առավել մատչելի ներկրումից:

«Կլիմայի փոփոխությանն արձագանքելը համամարդկային գործ է, եւ այն չպետք է դառնա աշխարհաքաղաքական հաղթաթուղթ ուրիշ երկրների վրա հարձակվելու կամ առեւտրային արգելապատնեշներ սահմանելու համար»,-ասել է Չինաստանի առաջնորդը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին: Նա նաեւ կոչ է արել զարգացած երկրներին օրինակ ծառայել արտանետումների կրճատման հարցում եւ օգնել աղքատ երկրներին հաղթահարել  կլիմայական ճգնաժամը տեխնոլոգիաները փոխանակելու եւ կանաչ նախագծերի ֆինանսավորումն ավելացնելու միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ