News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

2020 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտը կազմել է 9 մլն 994 հազար ռուբլի: Այս մասին ասվում է եկատումների, ծախսերի եւ գույքի մասին նրա հայտարարագրում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Պուտինի աշխատավարձը 268 հազար ռուբլիով ավելի է, քան 2019-ին, որի արդյունքներով Պուտինը հայտարարագրել է 9 մլն 726 հազար ռուբլի: Ռեկորդային է 2017-ին Պուտինի եկամուտը՝ ավելի քան 18,7 մլն ռուբլի:

Նախագահի գույքի մասին հայտարարագրում ոչինչ չի փոխվել: Նրա սեփականության մեջ են մտնում՝ բնակարան 77 քառ. մ տարածքով եւ ավտոտնակ 18 քառ. մ տարածքով, երկու «Վոլգա» ԳԱԶ Մ21, «Նիվա» ամենագնաց եւ «Սկիֆ» կցորդիչ:

2018-ին Պուտինի եկամուտը կազմել է գրեթե 8,65 մլն ռուբլի, 2016-ին գրեթե 8,86 մլն ռուբլի, 2015-ին՝ գրեթե 8,9 մլն ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ