News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շուտով բանակցություններ կվարի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ելիսեյան պալատի հուշագրին:

Ուրբաթ օրը Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն: Այս առիթով Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի նվիրվածությունը Ուկրաինայի միասնությանը եւ ինքնիշխանությանը, ասվում է հուշագրում:

«Հանրապետության նախագահը եւ նախագահ Զելենսկին տեսակոնֆերանսի միջոցով զրուցել են նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք միասին արձանագրել են, որ 2019թ. դեկտեմբերի 9-ին կայացած Փարիզի գագաթաժողովի եզրակացությունները լիովին արդիական են մնում եւ պահանջում են Ռուսաստանից պարտավորություններ Ուկրաինայի հետ՝ դրանց իրականացումը հեշտացնելու համար։ Մոտ ժամանակներս հանրապետության նախագահը բանակցություններ կվարի նախագահ Պուտինի հետ»,- ասվում է հուշագրում:

Նշելով Դոմբասի շուրջ համաձայնության հասնելու դժվարությունը եւ ռազմական էսկալացիայի ռիսկերը՝ Մակրոնը մատնանշել է Մինսկի պայմանավորվածությունները կատարելու եւ հակամարտության ամուր քաղաքական լուծում փնտրելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ