News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Այն ինչ տեղի է ունենում Բարձրագույն դատական խորհրդի շուրջ՝ այդ գործընթացին հետեւում եմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարեցմանը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե իշխանությունները ԲԴԽ-ից հետո կանցնեն ՄԻՊ-ին՝ պաշտպանը նշեց. «ԲԴԽ-ի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին առնչվող այս պահին որեւէ պրոցես չի ընթանում։ Եթե կլինի դիմում կամ հարց կբարձրացվի կոնկրետ պաշտպանության հարցով՝ կզբաղվենք այդ հարցով իհարկե։ Մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իր գործառույթը Սահմանադրական երաշխիքներով պաշտպանված ինստիտուտ է»։

Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը իրականացնում է իր լիազորությունները. «Եվ ինձ համար նշանակություն չունի՝ ով ինչպես է ընկալում։ Ես չեմ աշխատում՝ ինչ-որ մեկին դուր գալու համար»։

Թաթոյանը շեշտեց, որ ՄԻՊ-ը քաղաքացու կողքին է եւ այդպես էլ շարունակելու է լինել. «Ցավոք սրտի, մեր երկրում կան որոշ պաշտոնյաներ, որոնք ունեն ձեւախեղված պատկերացումներ իրենց կարգավիճակի վերաբերյալ, պատասխանատվության գրեթե իսպառ բացակայություն։ Հաշվի առնելով նրանց խիստ վտանգավոր աշխատանքը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից, որ նրանք իրենց անօրինական, անպատասխանատու պահվածքով խաթարում են երկրում համերաշխությունը, խախտում են մարդու իրավունքները, այդ պաշտոնյաների գրառումներն արձանագրել ենք եւ ուղարկում ենք Ոստիկանություն եւ ԱԱԾ»։

Արման Թաթոյանի խոսքով՝ այդ պաշտոնատար անձանց անպատասխանատու պահվածքն էլ ավելի է լարում լարվածության մթնոլորտը. «Կրիմինալոգիական տեսանկյունից դա մեծացնում է ագրեսիվությունը, վերջերս էլ արձանագրվեցին դեպքեր, որ սոցիալական ցանցերով վիրավորանքի պատճառով մարդիկ իրար սպանել էին։ Մեկ գրություն էլ ուղարկել եմ Դատախազություն։ Եվս մեկ անձի հետ կապված հարց է բարձրացվել՝ ՀՀ ՔՕ-ի առնվազն 2 հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ