News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Համարենք, որ իշխանությանը հաջողվել է պետության տապալումը «ջարդել» բանակի ու նրա հրամանատարության վրա՝ պայմանականորեն, մեկին նստացնելով, մյուսին գնդակահարելով, երրորդին մինչև վերջ ստորացնելով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան ԱԲրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյո՞ք կհաջողվի դրանով պատասխանատվության և մեղավորության տակից դուրս գալ։

Այս հարցին պատասխանելու համար 3 տարի պետք է հետ գնալ ու տեսնել, թե ովքե՞ր էին բանակի հրամանատարությունը, ումո՞վ նրանց փոխարինեցին։

Կարճ ասած, ում որոշմամբ են նշանակվել զինված ուժերի հրամանատարությունը, պաշտպանության նախարարն ու իր տեղակալները, Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նույնը գրեթե նույն սկզբունքով Արցախում։

Նախկինների ցանկությա՞մբ է Դավիթ Տոնոյանը 2018-ին նշանակվել Պնախարար։ Արտակ Դավթյանին, ապա՝ Օնիկ Գասպարյանին, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին, իսկ հետո՝ Ջալալ Հարությունյանին «նախկինների» ճնշմա՞մբ են պաշտոնների նշանակել։

ԱԽ քարտուղարի մասին դեռ չեմ խոսում։

Չեմ ուզում թվարկել Արցախում, Հայաստանում վերջին 3 տարիներին զորամիավորումների և զորամասերի հրամանատարների մեծ թիվ կազմող փոփոխություններին։ Զորամաս կա, որ 2018-2021 թվականների ընթացքում 2-3 զ/մ-ի հրամանատար է փոխվել։

Ասածս ինչ է՝ ձեր նշանակած հրամկազմն է, պաշտպանական ոլորտի ձեր նշանակած պատասխանատուները, ոլորտում ձեր վարվող քաղաքականությունը, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս, ո՞ւմ վրա եք պատասխանատվությունն ու մեղավորությունը փորձում բարդել։

Ես չեմ ասում, որ այս 3 տարվա ընթացքում նշանակված հրամանատարները լավն են, թե վատը, իրենց թվում շատ արժանի սպաների եմ ճանաչում, բայց հարցը հետևյալում է՝ որ տապալումները վերագրում եք պաշտպանական համակարգի պատասխանատուների վրա, սրան նրան ուղարկում պարտությունը նրանց վրա բարդելու համար, չե՞ք հասկանում, որ մարդիկ բութ չեն, հիշողության կորուստ չունեն։

Նշանակողն էլ էիք դուք, հանողն էլ, բա դրա համար ո՞վ է պատասխան տալու։

Եթե լավ հրամանատարներ չէին, հրաման չեն կատարել, չեն կռվել, փախել են... լավ մտածեք, մենք ե՞նք ձեր տեղը մեղավոր, մենք պետք է՞ պատասխան տանք ձեր նշանակումների, ձեր ստեղծած մթնոլորտի կամ չկատարված մարտական խնդրի համար։

Թե չէ մարզից մարզ են գնում, տաղավարից մեկ այլ տաղավար ու փորձում մարդկանց համոզել, որ իրենք աշխատասենյակներում օրուգիշեր անքուն նստած «չար, վատ» հրամանատարները կռիվը պարտվեցին։

Ու բոլորը մեղավոր են բացի իրենցից։

Մեկ է՝ մի օր իշխանությունից հեռանալու եք՝ ինչ ճանապարհով էլ լինի ու վաղ թե ուշ այս ամենի համար պատասխան եք տալու։

Համարենք, որ իշխանությանը հաջողվել է պետության տապալումը «ջարդել» բանակի ու նրա հրամանատարության վրա՝ պայմանականորեն,...

Опубликовано Tigran Abrahamyan Воскресенье, 18 апреля 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ