News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում ողբերգությունը չի ավարտվի, քանի դեռ մարդիկ մնում են գերության մեջ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պատվիրակ Ալեքսանդրա Լուիսը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:

«Մենք չպետք է սահմանափակվենք դեկլարացիաներով: 2020 թվականի նոյեմբերին բոլոր ռազմագերիների ազատման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայաստանը հարգել է այս պայմանավորվածությունը, սակայն Ադրբեջանը հրաժարվել է ազատ արձակել շուրջ 200 հայ ռազմագերիների: Սա միջազգային իրավունքի, մասնավորապես Ժնեւյան կոնվենցիայի ակնհայտ խախտում է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայտարարում է, որ այդ մարդիկ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, հետեւաբար նրանք «ահաբեկիչներ» են, բայց «այդ մարդիկ ռազմագերիներ են, եւ նրանք պետք է վերադարձվեն հայրենիք»: «Նրանք, ամենայն հավանականությամբ, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի: Մենք տեսել ենք Amnesty International-ի կողմից հրապարակված տեսանյութերը: ՄԻԵԴ-ը տեղեկատվություն է խնդրել կալանքի պայմանների վերաբերյալ եւ պատասխան չի ստացել: Սա նույնպես կասկածներ է առաջացնում»,- նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ