Սյունիքը Հայաստանի Հանրապետության վերահսկողության եւ անվտանգային համակարգի մեջ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Սյունեցիներն իրենց անվտանգության համար պետք է ունենան այնքան մտահոգություն, ինչքան երեւանցիները, քանի որ Սյունիքը եւ Երեւանը գտնվում են նույն անվտանգային համակարգի մեջ»,- ասաց Արման Եղոյանը:
Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցություններին, Եղոյանը նկատեց, որ այդ մասին խոսում է Ադրբեջանի նախագահը, ադրբեջանցի փորձագետները եւ ինչ-որ մարդիկ այստեղից ձայնակցում են նրանց:
«Այդ մարդիկ փորձում են այդ հարցը շահարկել եւ քաղաքական դաշտում դիվիդենտ շահել, դա այնքան պարզ բան է, որ ես զարմանում եմ, որ դա ես պետ է ասեմ: Այդ մրդիկ փորձում են անհանգստություն սերմանել մարդկանց մեջ, չեղած բաների մասին խոսել, վախի մթնոլորտ տարածել եւ քաղաքական դիվիդենտներ շահել: Այդ մարդիկ միշտ էլ մեզ համար պետական կարեւոր հարցերն օգտագործել են այդ նպատակով»,-ասաց նա: