News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր`  տեղի պաշտոնյաներից եւ ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի եւ պատերազմի կրկնակի հարվածների հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը հանդիպել է նաեւ ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին եւ քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը:

ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 18-ից 22-ը տեւած այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան եւ Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ դեսպանը քննարկել էր պատերազմի հետեւանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը եւ ներկայացրել այն աշխատանքները, որոնց միջոցով ԱՄՆ-ը շարունակում է աջակցել մարզի զարգացմանը:

Սիսիանում դեսպան Թրեյսին այցելել է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ եւ հանդիպել «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ» ծրագրի շահառուներին (Հացավան համայնքից)։ Ծրագրի շնորհիվ հացավանցիները ձեռք են բերել դրամահավաք անցկացնելու հմտություններ, որոնց օգնությամբ հավաքագրել են միջոցներ եւ համայնքի մանուկների համար կառուցել խաղահրապարակ։

Մեղրիում Լին Թրեյսին Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Ֆերմաների սպասարկման կենտրոնում զրուցել է դեսպանության գործընկերների հետ: Կենտրոնն աջակցում է Մեղրիի ֆերմերների ավելի քան կեսին՝ նրանց համար հասանելի դարձնելով որակյալ գյուղատնտեսական պարագաներ ու ծառայություններ:

Դեսպան Թրեյսիի հաջորդ կանգառը Հովսեփյանների չրի արտադրամասն էր, որտեղ նա շփվել է ԱՄՆ ՄԶԳ-ի գործընկեր Հայկուշ Հովսեփյանի եւ նրա ընտանիքի հետ։ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ Հովսեփյանները զարգացնում են ընտանեկան այգին եւ արտադրամասը՝ նպաստելով համայնքի եկամտի աճին։ Մեղրի կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է նաեւ սահմանային անցակետի ղեկավարի հետ եւ այցելել Սուրբ Հովհաննես եկեղեցի, որի պատմական որմնանկարները վերականգնվել են ԱՄՆ Դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» 500,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհի միջոցով:

Կապանում դեսպանն առանձնահատուկ ուրախությամբ տեսակցել է Սյունքի մարզում բնակվող ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտներին։ Դեսպանն ու երիտասարդները քննարկել են վերջիններիս այցն ԱՄՆ եւ տրամադրություններն այս դժվարին տարվա ընթացքում։

Այցի ավարտին դեսպան Թրեյսին մեկնել է Գորիս եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, համայնքի սոցիալական աշխատողներին եւ ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին, որոնք աջակցում են այդ ընտանիքներին եւ պատերազմի հետեւանքով տուժած այլ անձանց: Դեսպանը վերահաստատել է հայ ժողովրդին  շարունակական օգնություն տրամադրելու ԱՄՆ կառավարության հանձնառությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ