News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սյունիքում երեկ տեղի ունեցած դեպքերի բերումով այս պահին բերման ենթարկվածները 16-ն են, նրանցից մեկը՝ Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ինքնակամ է ներկայացել: Մենք ներսում մի քանի գործողությունների մասնակիցը եղանք, ինչպես հասկացանք բոլորին նույն հոդվածով ձերբակալման որոշում կար. Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Պատգամավորը նշեց, որ ձերբակալվածները Սյունիքի մարզից են՝ Գորիս, Կապան, Մեղրի, Ագարակ, Շուռնուխ, Որոտան:

«Քաղաքացիները մեզ տեղեկացրեցին, որ բերման ենթարկելուց, մասնավորապես երկուսի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել: Մի մասին բերման են ենթարկել ԱԱԾ ստորաբաժանման աշխատակիցները, մի մասին՝ Քրեական ոստիկանության աշխատակիցները: Տնից տեղափոխել են Կապանի Ոստիկանության բաժին, այնտեղից տեղափոխել են Երևան: Փաստաբաններն արձանագրում են, որ առավոտյան 6:30-7:00-ին բերման են ենթարկվել, բայց րոպեներ առաջ են կարգավիճակ ստացել, փաստացի 7-8 ժամ ապօրինի կերպով էին պահվում»,– ասաց նա:

Շաքե Իսայանը նշեց, որ ձերբակալվածներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, կորոնավիրուսի թեստ չի հանձնել, սակայն ակնհայտ երևում է, որ իրեն լավ չի զգում:

«Մեղրու համայնքապետը մեզ փոխանցեց, որ մամուլում տեղեկատվություն լինելուց հետո, ինքը՝ փաստաբանի հետ, մոտեցել է Ոստիկանության բաժին, ՀՀ փոխոստիկանապետը, ով ներկա է եղել Մեղրու Ոստիկանության բաժանմանքում Մխիթար Զաքարյանին հավաստել են, որ որևէ քրեական գործի հետ առնչություն չունի և իր անձի հետ կապված խնդիր չկա, սակայն մեկ ժամ հետո, նրա հավաստմամբ՝ իր տան դուռը Ոստիկանության աշխատակիցները թակել են և ասել են, որ հրավիրում են Ոստիկանություն:

Շաքե Իսայանը նշեց, որ Քննչական ծառայությունում են Մեղրու, Գորիսի փոխքաղաքապետերը, Գորիսի կոմունալ բաժնի պետը:

«Փաստացի ՀՀ քաղաքացին մոտ 9 ժամ ապօրինի պահվել է այս շենքում, պարտավոր ենք ֆիքսել, որ փոխքաղաքապետին մինչև բերման ենթարկելը, ինչպես իրենք են պնդում, Ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել, իսկ որ ծեծի էր ենթարկվել, դա ակնհայտ էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ