Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է։ Այս պահին քաղաքացիները եւ ոստիկանները փորձում են առաջին օգնություն ցուցաբերել նրան։
Նշենք, որ քիչ առաջ հրմշտոց է սկսվել մասնակիցների եւ ոստիկանների միջեւ։
Նշենք, որ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին Դատախազության շենքի ուղղությամբ, որոնցից մի քանիսը դիպան շենքի մուտքը շրջափակած ոստիկաններին։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են՝ ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։