News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է հաջորդ շաբաթ Վաշինգտոն մեկնող պատվիրակությանն Իրանի հարցով ռազմավարական բանակցություններ վարել՝ ընդգծելու իրենց առարկությունը 2015-ի միջուկային գործարքին ԱՄՆ վերադարձի վերաբերյալ եւ հրաժարվել դրա բովանդակության քննարկումից: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին:

Այս դիրքորոշումը նման է Իսրայելի կողմից 2015-ին միջուկային գործարքի հայտարարումից մեկ տարի առաջ որդեգրած դիրքորոշմանը, որն Իսրայելի կառավարության եւ Օբամայի վարչակազմի միջեւ խզման հանգեցրեց: Պատմությունը կարող է նորից կրկնվել: Այն ժամանակ Իսրայելի պաշտպանական կառույցներում շատերը քննադատում էին Նեթանյահուի դիրքորոշումը անարդյունավետ էին համարում:

Իսրայելի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները հաջորդ շաբաթ կժամանեն Վաշինգտոն՝Իրանի շուրջ բանակցությունների համար: Նրանց թվում են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեյր Բեն Շաբբաթը, Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ գեներալ Ավիվ Կոհավին, ռազմական հետախուզության պետ Թամիր Հեյմանը եւ «Մոսադի» տնօրեն Յոսի Կոենը:

Նեթանյահուն հինգշաբթի հանդիպում էր հրավիրել այդ պաշտոնյաների՝ պաշտպանության նախարար Բենի Գանցի եւ արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ՝ քննարկելու Վաշինգտոնում ներկայացվելիք քաղաքականությունը: Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝հանդիպման ավարտին որոշվել է ընդգծել, որ գործարքին վերադառնալը կվտանգի Իսրայելին, եւ հակառակ դեպքում՝ կհրաժարվել Վիեննայում բանակցությունները քննարկելուց:

Հանդիպման ընթացքում Նեթանյահուն շեշտել էր, որ Իսրայելը միջուկային գործարքի մասնակիցը չէ եւ ուստի, ոչ մի կերպ կապված չէ դրա հետ: Նա նշել էր, որ Իսրայելը գործելու է միայն իր ազգային անվտանգության շահերից ելնելով, սակայն կպահպանի Իրանի դեմ գործողությունների ազատությունը տարածաշրջանում:

Նեթանյահուն, Գանցը եւ Աշկենազին որոշել են, որ Իսրայելը պատրաստ կլինի հետագայում քննարկել «ավելի երկար եւ ավելի ուժեղ» միջուկային գործարքի պարամետրերը, եթե ԱՄՆ-ն եւ մյուս համաշխարհային տերությունները որոշեն գնալ այդ ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ