News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ, որ դրանք ակցիաներ էին ուղեկցված խուլիգանական դրսեւորումներով. Սա է իմ մեկնաբանությունը Սյունիքում կատարվածի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե արդյոք այդ ակցիաների մասնակիցների մեջ չկային մարդիկ, որոնք կորցրել էին տուն, թշնամուց շատ մոտ են ապրում, Մակունցը պատասխանեց. «Դժգոհելու առիթ միշտ կա եւ միշտ էլ ինելու է բոլոր իշխանությունների պարագաներում: Այստեղ այլ հարց է. կա որոշակի միտում Հայաստանը բաժանելու մասերի: Դա նկատվում է այո, ուղղորդված խմբակների կողմից, որը չի կարող ընդունելի լինել որեւ երկրի քաղաքական ղեկավարների եւ իրավապահ համակարգի կողմից»:

Լրագրողի հարցին, թե ով է փորձում մասերի բաժանել երկիրը, Մակունցն ասաց, որ չի կարող անուններ հնչեցնել, որովհետեւ չգիտի. «Բայց կողքից հետեւելով իրադարձություններին եւ տեսնելով ինչպիսի գործողություններ են ծավալվում, ես ունեմ տպավորություն, որ այդ ամենն ուղղորդված է: Չեմ կարող անուններ հնչեցնել, որովհետեւ չգիտեմ»:

Հարցին, թե արդյոք հասարակությունը մասերի չէր բաժանում Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմի ժամանակ հայտարարում էր, որ ռազմի դաշտում կան դավաճաններ, Մակունցն արձագանքեց. «Ես չեմ հիշում, որ վարչապետը նման հայտարարություն արած լինի պատերազմի օրերին»:

Նա ընդգծեց, որ պատերազմի հետ կապված բոլոր դրվագներով կլինի քննություն, այն ժամանակ կկարողանան վերջնական եզրահանգումներ անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ