News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թշնամին երբեք չի փոխվել եւ չի էլ փոխվելու. Այս ամենից խուսափելու համար մենք պետք է լինենք համախմբված, հզոր, ունենաք նորմալ պետություն, հզոր բանակ, որ նման արհավիրքների առջեւ չկանգնենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունը բարեկամանալու կոչեր է հնչեցնում, նա արձագանքեց. «Ես Միքայելյան Սասունն եմ, ես չեմ եկել այստեղ վերլուծեմ՝ ով ինչ է ասում: Հարցն ինձ ուղղեք: Ես ասում եմ, որպես պատերազմ անցած մարդ, որ մենք ունենք դարավոր թշնամի, դա թուրքն է եւ միշտ պետք է փայստը ձեռքներիս լինի: Ցավոք սրտի, չկարողացանք պատմությունից դասեր քաղել որ այս օրին ենք հասել: Մենք կարողացանք 20-րդ դարի վերջին ի դեմս Վազգեն Սարգսյանի համախմբվել, տանել հաղթանակ»,-ասաց նա:

Հարցին, թե իրեն չի՞ մտահոգում ԳՇ-ում ստեղծված իրավիճակը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ինձ մտահոգում է ամեն ինչ էս երկրի հետ կապված: ԵԿՄ-ն մինչեւ էսօր սահմաններին է, Սյունիքում է: Պատերազմի սկզբից մինչեւ էսօր ԵԿՄ-ն սահմաններից դուրս չի եկել: Այսօր հերթափոխ է լինելու»:

Անդրադառնալով վարչապետի Սյունիքի այցի ժամանակ տեղի ունեցածին, նա ասաց, որ դա կազմակերպված էր. «Նախ դա մի քանի մարդու ձեռագիր էր, որը ինչ-որ տեղ գալիս է նախորդ ինչ-որ մարդկանցից, որ ուզում են վերարտադրվել: Ավելի ճիշտ կլիներ, որ սյունեցիք հավաքվեին եւ վարչապետի առջեւ հարց դնեին, ասեին՝ պարոն վարչապետ, մեր տարածաշրջանում ինչ է կատարվելու: Մենք պետք է կարողանանք գալ քաղաքական դաշտ: Եթե չկարողանանք գալ քաղաքական դաշտ, ա աբռնությունները, պահի տակ ոգեւորվելը  հատկապես այս վիճակում, մեզ ավելի վատ բաների առջեւ կկանգնեցնի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ