News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը զգուշորեն ոգևորված է այս շաբաթվա լրատվությամբ, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին իր պատգամում  ճշգրիտ ձևով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

«Եթե նախագահն այդ քայլն անի, ապա պետք է վերջ տա Թուրքիայի՝ մոտ 40 տարվա արտաքին վետոյին: Անշուշտ Ցեղասպանության ճանաչումը կարևոր դեր կխաղա այն արարքները պատմականորեն ճիշտ կերպով հիշատակելու հարցում, որ այսօր հայ ժողովուրդը և ամբողջ աշխարհը հիշում է, ոգեկոչում և դատապարտում, բայց այսօրվա նախագահի ճանաչումը կարևոր դեր պետք է խաղա Հայաստանի ապագայի համար»,- ասաց Էլիզաբեթ Չուլջյան:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի քարտուղարն ընդգծեց՝ այս քայլը ապահովելու է Հայաստանի անվտանգությունը և դրա կողքին կարևոր քայլ պետք է լինի արդարությունը, որին հայ ժողովուրդն արժանի է:

«Այս աշխատանքներում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայ գաղութը տասամյակներ է աշխատում, և մեր  քաղաքական հիմնավորումը դրված է նրանում, որ այս օրին հասնենք»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ