News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

106-ամյա պատմական անցյալի գիտակցմամբ ապրիլի 24-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» կրկին մարդաշատ էր: Կրկին առիթը ծառատունկն էր` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին։Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Խորհրդանշական առաքելության նախաձեռնողները վստահ են, որ յուրաքանչյուր հայ մարդ, անկախ տարիքից, իր հոգու միջով անցկացնում է մի պատմություն, որը նախ և առաջ փոխանցվում է գենետիկորեն:
«Անկախության արահետ» նախաձեռնող խմբի անդամ Սամվել Բաղդասարյանի խոսքով այս վայրը` Արարատի հովանու ներքո, յուրահատուկ էներգետիկա ունի և նահատակների ոգեկոչման շարունակական ընթացքն այստեղ դառնում է առաքելություն: «Բայց շարունակականությունը կլինի ինքնանպատակ, եթե չպահպանենք առաքինի որակն ու արժեհամակարգը, որը բնորոշ է հայ մարդուն, հայ ոգուն: Այսօր դա խիստ արդիական է ոչ միայն Սփյուռքի համար, այլև` առավելապես մեր: Մենք պարտավոր ենք պահել հայկական «կոդը», որը ժամանակին, կյանքը չխնայելով, մարդիք փոխանցել են մեզ` հանուն այդ շարունակականության»,- իր խոսքում ընդգծեց Սամվել Բաղդասարյանը:
Նախորդ դարի 1935-1936 թվականներին, երբ հիմնվում էր Երևանի բուսաբանական այգին, ակտիվ մասնակցություն են ունեցել մանկատան սաները: Տնկվող 106 ծառերից առաջին- խորհրդանշականը նույնպես տնկեցին մանկատան սաները, ում, վստահաբար, վերապահված է վաղվա օրը: Խորհրդավոր արարողությունը համեմված էր Գայանե Սամվելյանի անզուգական ասմունքով ու «Սարյան լարային քառյակ»-ի Կոմիտասյան ու Սարյանական հոգեթով հնչյուններով:
Նախաձեռնությանը սատարում է Երևանի բուսաբանության ինստիտուտը, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի: Նշենք, որ ծառատունկի նախապատրաստական աշխատանքների և տնկիների ձեռք բերմանը օժանդակել է Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքը։ Ծառատունկի բարդ ու արհեստավարժ գործընթացը ուղեկցվում է հնեաբուսաբանության բաժնի ավագ գիտ.աշխատող Գագիկ Մովսիսյանի մասնագիտական խորհուրդներով:
Թերևս, պատահական չէ, որ «Անկախության արահետ»-ը կհամալրվի կաղնու, թեղիների, հացենու և թխկենու նորաբնակ 106 տնկիներով, որոնցից յուրաքանչյուրն անհիշելի ժամանակներից ունեն իրենց դիցաբանական մեկնությունը: Դրանց բոլորին համախմբում է` ամրության, կայունության, պտղաբերության ու անմահության խորհուրդը: Թող որ այս ազնվական ու կենսահաստատ տարրերքները սփռվեն Հայոց աշխարհի վրա և 106 թիվն ընկալվի իբրև ազգային Վերածննդի ետ հաշվարկի մեկնարկ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ  մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով, «Անկախության արահետը», իր ծնունդը արձանգրեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանի բուսաբանական այգում, նույն օրը ծնունդ առան նաև 30 ծառ-տնկիներին:  Սեպտեմբերի 26-ին արահետում անցկացվել էր, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակին նվիրված ծառատունկ-հիշատակումը, 2021-ի ապրիլի 1-ին արահետը հարստացավ ևս մեկ խորհրդանշական «Կենաց ծառով»: Ապրիլի 26-ի 10:30 կշարունակվեն և ավարտին կհասցվեն ծառատունկի աշխատանքները:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ