News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ ապրիլի 26-ին, ընթանում է «Անկախություն եւ ինքնիշխանություն: Սպառնալիքներ եւ մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» թեմայով խորհրդաժողովը:

Խորհրդաժողովին մասնակցում են Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՀ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը, ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ինչպես նաեւ հրավիրված զեկուցող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլովը:

Զեկուցողների թվում կլինեն նաեւ Գագիկ Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Պարգեւ Ավետիսյանը, Հովհաննես Սարգսյանը:

Իր ելույթում Սինեգուբովը նշեց, որ Ռուսաստանի արեւմտյան գործընկերներն իրենց բարոյական առաջնորդությունն են թելադրում, փորձում փոխել միջազգային իրավունքը սեփական հնարված աշխարհակարգով: «Նրանք միջամտում են այլ երկրներում հասարակական գործընթացներին, այնտեղ տարածում իրենց մենթալ եւ բարոյական կարգերը, նպաստում ազգային նույնականացման ու ավանդական արժեքների փլուզմանը»,-նշեց Սինեգուբովը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ