News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքական էթիկայի հանձնաժողովի նախագահ Քեմալետտին Այդինը խախտել է վիրավորանքների եւ հետապնդումների մասին Twitter-ի կանոնները, հայտնում է Ahval-ը՝ վկայակոչելով ընկերության ծանուցագիրը:

Twitter-ը ավարտել է Այդինի հաշվի հետաքննությունը՝ կապված այն թվիթի հետ, որը նա ուղղել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին եւ որում խորհուրդ է տալիս ստրիխնինով թունավորել նախարարին կոռուպցիայի մեջ մեղադրող լրագրողին: Այդինը կից գծապատկերում Սոյլուին ներկայացնում է թույնի քիմիական բանաձեւը:

Այդինը Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքական էթիկայի հանձնաժողովի ղեկավարն է: Նա բժշկության գիտությունների պրոֆեսոր է, բիոտեխնոլոգիայի եւ վարակիչ հիվանդությունների մասնագետ, ինչպես նաեւ ԱԶԿ-ից նախկին պատգամավոր:

Վերջին անգամ նա թվիթ հրապարակել է երկուշաբթի օրը՝ հայերին մեղադրելով անցյալ դարի սկզբին թուրքերին «կոտորելու» մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ