News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները հայ ուխտավորներին թույլ չեն տվել այցելել Դադիվանք եւ կատարել նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Տեր Աթանաս աբեղան, որն այդ օրը պետք է Դադիվանքում մասնակցեր ձեռնադրությանը,  բայց իրավիճակից ելնելով ձեռնադրումը կատարվել է Գանձասարում։

«Շուրջ երկու ամիս է՝ ես Դադիվանքում եմ, իմ ձեռնադրության ժամանակն էր, ու քանի որ այնտեղ էի գտնվում, այնտեղ էլ պետք է ձեռնադրությունը լիներ։ Դեռ շաբաթներ առաջ դրա մասին ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարության միջոցով նախապես ադրբեջանցիներին հայտնել էինք, եւ նրանք համաձայնություն էին տվել, գրեթե մեկ ամիս է՝ ինչ գիտեինք, որ լինելու է, միայն սպասում էինք, որ օրը հստակեցվեր։ Անգամ հստակ էր, որ 25 ուխտավոր պետք է գնա Դադիվանք, սակայն, նախորդ շաբաթ տեղեկացանք, որ 15–ն են դարձրել ուխտավորների թիվը, իսկ դեպքից մեկ օր առաջ էլ 15–ը դարձավ 10։ Այդպիսով, 10 ուխտավորով ապրիլի 25–ին գնացինք Դադիվանք։ Վանք չհասած մեզ կանգնեցրին, շուրջ 20 րոպե սպասեցինք, որից հետո մեզ ասացին, որ կարող ենք առաջանալ, գնացինք անմիջապես ադրբեջանցիների դիրքի մոտ, որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ չեն թույլատրում մտնել Դադիվանք՝ համավարակի պատճառով։ Մեզ այդ պահին ուղեկցում էին նաեւ ռուս խաղաղապահները։ Չթույլատրելու մասին ասվել է խաղաղապահ ուժերի  ներկայացուցչին։ Մենք ադրբեջանցիների հետ  երկխոսության մեջ չենք մտել»,– պատմեց Հայր Աթանասը՝ հավելելով, որ հետ են գնացել Արցախում գտնվող ռուսական հենակետերից մեկը, որտեղ ուխտավորները խաղաղապահ ուժերի հրամանատարությանը ներկայացնել են տեղի ունեցածը։

«Եթե իրենք այդքան կարեւորեին համավարակը, ապա գոնե իրենք պետք է դիմակով լինեին։ Համավարակը նոր երույթ չէ, նույնիսկ, մենք իրենց հետ չենք էլ առնչվում, մենք վանք ենք գնում։  Եթե վարակն այնտեղ տարածելու խնդիր կար, ապա միակ մտահոգությունը  ռուս խաղաղապահները պետք է լինեին,  որովհետեւ մենք միայն նրանց հետ ենք շփվում։ Այսինքն՝ արհեստական պատճառաբանություն ներկայացվեց մեզ։ Խաղաղապահ ուժերի հրամանատարությունը եւս փորձեց խոսել, հարցը լուծել, սակայն ապարդյուն»,– պատմեց Հայր Աթանասը։

Քահանայական ձեռնադրությանն ընդառաջ կատարվում է ընծայման կարգ։ Ըստ Տեր Աթանաս աբեղայի՝ ապրիլի 24–ին տեղի էր ունեցել ընծայման կարգը, հետեւաբար դրան պետք է հաջորդեր ձեռնադրությունը։ Ուստի ուխտավորները ստիպված են եղել ձեռնադրություն անել մեկ այլ վայրում՝ Գանձասարում։

«Ես պետք է լինեի Դադիվանքում, 40–օրյա պահեցողության շրջանում, բայց հիմա գտնվում եմ Գանձասարում։ Հիմա անորոշ վիճակ է, կիրակի օրը կրկին պետք է փորձենք նույն ընթացակարգով գնալ Դադիվանք»,– ասաց Հայր Աթանասը՝ հավելելով, որ չգիտի՝ կիրակի օրը կհաջողվի լինել Դադիվանքում, թե՝ ոչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ