News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երբ գյուղատնտեսությունը համարվում է գերակա ոլորտ, եւ այդ ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչություն չկա, դա իր բոլոր լավ եւ վատ կողմերով նշանակում է՝ արվել է, որ կոնկրետ վնաս տան պետության համախառն արտադրանքին, ոլորտին, քաղաքացուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

«2 տարուց ավելի է՝ փակված է Գյուղատնտեսության նախարարությունը, հետեւանքները ինձնից լավ եք տեսնում ե՛ ընդհանուր գյուղմթերքի թանկացում, ե՛ւ ոլորտային բավականին լուրջ խնդիրներ, առավել եւս՝ պատերազմի ընթացքում տեսանք որոշակի մթերքների խնդիր, պարենային անտանգության խնդիր, հացի հետ կապված խնդիր եւ ամենակարեւորը՝ զբաղվածության ընդհանուր անկում»,- ասաց Հարությունյանը։

Ազգային վիճակագրական ծառայության վերջին օրերի հրապարակած տվյալների համաձայն ՝ գյուղատնտեսությունն առաջին եռամսյակի արդյունքներով 1 % անկում է գրանցել։ Վիճկոմի տարեսկզբին հրապարակած տվյալների համաձայն՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2020թ-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 1.4%-ով:

«Այդ թվերը չեն արտահայտում իրականությանը։ Ընդհանուր առմամբ անկումը հետեւանք է լրիվ անտերության, չիրականացվող ճիշտ քաղաքականության, առավել եւս՝ ոլորտի հետ կապված չկան կոնկրետ համակարգողներ, իրականացնողներ եւ այդ խնդիրները վերլուծողներ։ Երբ Վիճկոմիտեն հրապարակում է պաշտոնական թվերը, դա չպետք է դիտարկել ուղղակի որպես չոր ու ցամաք թիվ, եւ երբ դրական է, սկսել անընդհատ ասել՝ դրական է, լավ է, եւ մինուսի դեպքում էլ փոքրացնելով ասել։ Իրականության մասին է պետք խոսել, այսօրվա -1-ը կարող է +10 դառնալ ճիշտ քաղաքականության դեպքում»,- նշեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Նրա դիտարկմամբ՝ եթե Կառավարությունը ոչինչ չաներ, գուցե ավելի լավ ստացվեր, իներցիայով ամեն ինչ առաջ կգնար։

«Երկար ժամանակ փորձում էի մեղմացնել, ցույց տալ, որ վաղը կհասկանան, վաղը կլսեն, վաղը կշտկեն, բայց ոչ, դանակը ոսկորին է հասել, էլ տեղ չկա։ Համբերության բաժակը դարձել է համբերության դույլ, դույլը՝ տարա»,- ընդգծեց նա։

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության նորարությունների եւ մոնիթորինգի վարչության տարբեր մարզերի բաժինների 69 աշխատակից  է կրճատվել։ Նրանք օրեր առաջ Կառավարության դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել։ Էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ կրճատումը կապված է նրանց գործառույթները այլ մարմիններին պատվիրակելու հետ։ Աշոտ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել՝ նախարարի պարզաբանման հիմնավոր լինել կամ չլինելը, բայց նկատեց, որ այդ աշխատակիցների  արտադրողականությունը ցածր չի եղել, եւ միայն պետք էր նրանց աշխատեցնել։

«Դուք ի՞նչ քաղաքականություն եք մշակել, որ ներքեւը չի կատարել։ Կամ դուք էդ ո՞ր ահազանգն եք լսել, մտցրել հայեցակարգի մեջ։ Ոլորտում որոշ մարդիկ կային, որ չնչին աշխատավարձով ինչ-որ գործառույթներ են իրականացնում,  դա էլ են փակում։ Փոխարենը ատամը բուժեն, գլուխն են կտրում։ Չկա մարդ, չկա պրոբլեմ։ Չի կարելի, մարդիկ ընտանիք են պահում, վերլուծե՞լ եք՝ այդ մարդիկ ինչ խնդիրներ ունեն, ինչի կարիք ունեն, աշխատանքն էլ ծփում է, մարդը մի տեղից դուրս է գալու՝ գնա մեկ այլ տեղ։ Գյուղատնտեսությունը դարձրել են գյուղանտնտեսություն, այդքան լավ տեղեր կան, գնացեք  աշխատեք, այդ ո՞ր տեղերն են, կոնկրետ ցույց տվեք, ես վաղը կգնամ, 5 հոգի էլ հետս կտանեմ»,- նշեց նախկին փոխնախարարը։

Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ խոսակցություններին եւ դրա ազդեցությունը Հայաստանի գյուղատնտեսության վրա, նախկին փոխնախարարը նախ նշեց՝մարդկային տեսանկյունից այդ մասին խոսել չի կարելի, «մեր վերքերը թարմ են»,  ապա հավելեց՝ այդ կերպ խաչ կքաշենք գյուղատնտեսության վրա։

«Այլեւս ոչ մի մշակաբույս, գյուղմթերք մրցակցությանը չի դիմանալու։ Այնտեղ էներգակիրները էժան է, մենք կդառնանք տրանզիտ միջանցք։ Մի արեք նման բան, հակառակը մտածեք՝ ինչպես համախմբվենք, հզորանանք։ Վերլուծե՞լ եք, թե ինչու չի մշակվում վարելահողերը, ուղղություն տվե՞լ եք․․․Օրինակ, Թուրքիայում աճեցված լոլիկը ինքնարժեքով ավելի ցածր է քան տեղականը, այդ դեպքում ջերմոցաշինությանն ինչո՞ւ եք պետության սուղ միջոցներից տվել,  այդ դեպքում 2 կողմից են վնաս տալիս»,- ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ