News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) փորձագետների գնահատմամբ՝ այս տասնամյակի վերջում էլեկտրաքարարի վաճառքները կհասնեն տարեկան 145 միլիոն էլեկտրաքարի, գրում է Հայթեք+ը:

Անցած տարվա արդյունքներով՝ էլեկտրաքարերի համաշխարհային մատակարարումները հասել են 3 միլիոնի՝ մեկ տարվա ընթացքում մեծանալով ավելի քան 40 տոկոսով, եւ դա համավարակով պայմանավորված ճգնաժամի եւ համաշխարհային ավտոմոբիլային շուկայում 16-տոկոսանոց կրճատման պայմաններում: Արդյունքում էլեկտրաքարեր արտադրողները վաճառել են ավելի քան 3 միլիոն էլեկտրաքար, իսկ սպառողները ծախսել են էկոլոգիապես մաքուր տրանսպորտի վրա ավելի քան 120 միլիարդ դոլար, ինչը գումարային տեսքով 50 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը: Ընդ որում՝ պետական կարգավորիչ մարմինները հատկացրել են էլեկտրաքարերի զարգացման համար շուրջ 13 միլիարդ դոլար սուբսիդիաների տեսքով:

Այս տարվա առաջին եռամսյակում վաճառքներն աճել են 140 տոկոսով՝ հասնելով 1,1 միլիոն ավտոմեքենայի: Վերլուծաբանների կարծիքով՝ աճի հիմնական գործոնն է CO2 արտանետումների կրճատման համար խոստացված ստանդարտներն ու Չինաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում էլեկտրաքարերի կայուն մատակարարումները: ՄԷԳ էներգետիկայի ոլորտում վերլուծաբան Յակոպո Տատինիի խոսքով՝ ներկայիս ցուցանիշները կորի միայն սկիզբն են, որն աստիճանաբար կաճի 2030 թվականին:

Նրա խոսքով՝ ներկայիս տասնամյակի կեսերին մարտկոցների գների անկում կգրանցվի, իսկ էլեկտրամոբիլների արժեքը կհավասարվի բենզինով աշխատող մեքենաների գնին: Սակայն վտանգավոր փոփոխություններն իրագործելու համար ՄԷԳ-ում խորհուրդ են տալիս միավորել մասնավոր հատվածի եւ պետական կազմակերպությունների ջանքերը: Որպես հեռանկարային օրինակ՝ ՄԷԳ մասնագետները նշել են Մեծ Բրիտանիան, որն արդեն հաստատել է էլեկտրամոբիլների վաճառքի արգելքը 2030 թվականից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ