News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանական բնապահպանական Nabu կազմակերպությունը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման համար Դաշնային ծովային եւ հիդրոգրաֆիկ գործակալության թույլտվության դեմ դատական հայց է ներկայացրել։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Nabu-ի մամուլի ծառայությանը, դատական հայցը վերաբերում է Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող գազատարի անավարտ հատվածին: Դրան նախորդել է առարկության ընթացակարգը, որը սկսվել է 2018-ին եւ վերջին անգամ ընդլայնվել է 2021-ի մարտին՝ երկրորդ փոփոխության հաստատումից հետո:

Գործակալությունը 2021 թվականի ապրիլի 1-ին մերժել է այս առարկությունը: Ուստի Բալթիկ ծովին հասցվող վնասը սահմանափակելու միակ միջոցը դատական հայց ներկայացնելն է: Ինչպես կարծում են գերմանացի բնապահպանները, «Հյուսիսային հոսք 2»-ը ուղղակիորեն ոչնչացնում է ծովի հատակի կենսամիջավայրը ավելի քան 16 ֆուտբոլային խաղադաշտերի տարածքի չափով՝ ազդեցության ընդհանուր տարածքը ավելի քան տասն անգամ ավելի մեծ է: Ինչպես բնապահպաններն են ասել, սա չվերականգնվող էներգետիկայի «ենթակառուցվածքի դինոզավր է», որը «սպառնում է էներգետիկ անցմանը»:

«Հյուսիսային հոսք 2»-ը նախատեսում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ գազատարի երկու գծի կառուցում` Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Այն նաեւ կանցնի Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Դանիայի տարածքային կամ բացառիկ տնտեսական գոտիներով: Միացյալ Նահանգները իր հեղուկացված գազը մղում է դեպի Եվրոպա եւ փորձում է թույլ չտալ ռուսական գազատարի ավարտը: 2019-ի դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել նախագծին մասնակցող ընկերությունների նկատմամբ, որի արդյունքում շվեյցարական Allseas-ն անմիջապես դադարեցրել է աշխատանքը: Տեղադրումը վերսկսվել է մեկ տարի անց՝ 2020 թվականի դեկտեմբերին Nord Stream 2 AG-ի օպերատորը, խողովակաշարի Fortuna տեղադրողի օգնությամբ, գերմանական ջրերում 2,6 կիլոմետր խողովակ է տեղադրել: Այժմ շինարարությունը հասել է վերջին փուլին: «Գազպրոմի» տնօրենների խորհրդի ղեկավար Վիկտոր Զուբկովը հայտնել է, որ նախագիծը կավարտվի այս տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ