News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Բազել-Շտադտ կանտոնի իշխանությունները պատրաստ են վճարել Եվրոպայի ցանկացած երկիր թափառաշրջիկների եւ մուրացկանների տոմսի համար, եթե նրանք պարտավորվեն երբեք չվերադառնալ Շվեյցարիա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով շվեյցարական լրատվամիջոցներին:

Կանտոնի իշխանությունները պատրաստ են գնացքի կամ ինքնաթիռի տոմս, ինչպես նաեւ 20 շվեյցարական ֆրանկ տրամադրել ցանկացած մուրացկանի, ով կցանկանա վերադառնալ հայրենիք: Փոխարենը անհրաժեշտ է ստորագրել մի փաստաթուղթ, որում նշվում է, որ այդ անձը այլեւս չի վերադառնա Շվեյցարիա, «գոնե որոշ ժամանակ»: Այս պարտավորությունների խախտումը կհանգեցնի անհապաղ արտաքսման:

Ինչպես նշվում է, այս առաջարկից արդեն օգտվել է 31 մարդ, նրանցից 14-ը՝ Ռումինիայից, 7-ը՝ Բելգիայից, 7-ը՝ Գերմանիայից, 2-ը՝ Իտալիայից եւ 1-ը՝ Ֆրանսիայից: Ընդ որում՝ Ռումինիայի քաղաքացիները գերադասել են ինքնաթիռով տուն վերադառնալ: Բազել-Շտադտի իշխանությունները վճարել են Wizzair ավիաընկերության 60-ական ֆրանկ արժողությամբ տոմսերի համար: Թերթը նշում է, որ եղել են նախադեպեր, երբ նույն մարդը երկու անգամ է եկել տոմսի համար, բայց անձը հաստատող այլ փաստաթղթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ