News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շարունակում են ապօրինի ծառահատումների դեմ ամենօրյա պայքարը։ Մայիսի լույս 3-ի գիշերը ապօրինի ծառահատման երեք դեպք են բացահայտել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ bաժնի սպասարկման տարածքում հայտնաբերել են տարբեր մակնիշի ավտոմեքենաներ, որոնք բեռնված են եղել ընդհանուր մոտ 10 խորանարդ մետր փայտանյութով։ Տրանսպորտային միջոցները վարած անձինք բեռի օրինականությունը հավատող փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնաբերված փայտանյութն ու մեքենաները տեղափոխվել են Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունում պարզվել է, որ ծառերը հատվել են բաժնի սպասարկման տարածքի անտառի տարբեր հատվածներում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Ամենաշատ