News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դավաճանել են եւ վաճառել Ղարաբաղը հանուն իրենց շահի: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ամբիոնից դիմեց նախկին նախագահներին:

«Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դուք Հայրենիքի դավաճաններ եք: Մենք պայքարում էինք ձեր դավաճանության դեմ: Դուք նույնիսկ պատերազմի ժամանակ էիք շարունակում ձեր դավաճանությունը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ նախկին իշխանությունը հայերի մեջ գենետիկ մակարդակում ներարկել է վախ պատերազմի նկատմամբ: Նա հիշեցրեց Սարգսյանի այն արտահայտությունը, որ «վատ բանակցությունները միշտ լավ են լավ պատերազմից»:

Այդ արտահայտություն Փաշինյանը գնահատում է որպես վախ պատերազմի նկատմամբ: Փաշինյանը Քոչարյանին եւ Սարգսյանին մեղադրեց նաեւ բանակին պատերազմին չնախապատրաստելու մեջ, իսկ Քոչարյանը, նրա խոսքով, 1998 թվականին «Ղարաբաղը դուրս է բերել բանակցային գործընթացից»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ