News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելության մասին սյունեցիները տեղյակ չէին, հակառակ դեպքում հնարավոր է, որ արձագանքը շատ ավելի մեծ լիներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

«Ես մինչ Նիկոլ Փաշինյանի այցն ամիսներ շարունակ ահանզանգում էի, որ ազգաբնակչության մոտ առկա է գրգռվածություն։ Ինֆորմացիոն վակուումն առաջացնում է հուզական մթնոլորտ ազգաբնակչության մոտ։ Չպատասխանված հարցեր ունեին սյունեցիները։ Այդ դեպքի հետ իմ կապն այնքան է, որքան Մեղրի քաղաքի ցանկացած բնակչինը, գուցե նաև Սյունիքի»,- նշեց նա։

Մխիթար Զաքարյանի խոսքով՝ Սյունիքի ակցիայից հետ իշխանությունը կազմակերպելով հետապնդումներ տարբեր համայնքապետների նկատմամբ, փորձում էր ինքն իրեն համոզել, որ սյունեցիների մոտ դժգոհություն չկա, և ամեն ինչ կազմակերպված էր։

«Շատ թույլ քայլեր են, օրինակ՝ իմ ընտանիքի անդամներին պատկանող տնտեսավարող սուբյեկտների փակումը։ Եթե այս իշխանությունները մնան, ապա իմ կարծիքով՝ նշածս տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը կհամակարգվի Բաքվից կամ Ստամբուլից»,- ընդգծեց Մխիթար Զաքարյանը։

Մխիթար Զաքարյանը չցանկացավ կանխատեսումներ անել, թե ներկայիս իշխանությունն արդյոք կվերընտրվի, սակայն նշեց, որ ամեն դեպքում իշխանությունը քիչ ձայն կհավաքի․ «Սա կլինի քննություն նախկինում մեր ծավալած գործունեության, ժողովրդի կողմից մեզ տրված գնահատականի և վստահության առումով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ