News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ն աշխարհում պարենային ճգնաժամ է արձանագրում, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի՝ պարենային ճգնաժամների դեմ պայքարի հարցով գլոբալ ցանցի զեկույցին:

Համաձայն փաստաթղթի՝ հակամարտությունների, տնտեսական ցնցումների, այդ թվում՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով, էքստրեմալ եղանակային երեւույթների արդյունքում 2020 թվականին առնվազն 155 մլն մարդ հայտնվել է քաղցի իրավիճակում:

Պարենային ճգնաժամի բախվել է ավելի քան 155 մլն մարդ 55 երկրներում/տարածքներում, ինչը տագնապալի միտում է:

Եվս 28 մլն մարդ նախորդ տարի հայտնվել է «քաղցի շեմին»: Պարենային անվտանգության բացակայության խնդիրը նախկինի պես կա Աֆրիկայի երկրներում:

Այդ խնդիրը նախկինի պես կա նաեւ Եմենում, Աֆղանստանում, Սիրիայում եւ Հայիթիում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ․․․
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ
Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված ելույթը…
Պետք չէ ակնկալել, որ Ռուսաստանն ավելի հայամետ կլինի, քան մեր բանակցողը. «Պատիվ ունեմ» դաշինք
Ռուսաստանը տարածաշրջանում ամենակարեւոր դերակատարն է, եւ որ ամենակարեւորն է, Հայաստանի ռազմավարական գործընկերն է...
Լիբանանի նախագահը երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ՄԱԿ-ից օգնություն է խնդրել
Կորոնավիրուսի համավարակը եւ սիրիացի փախստականների խնդիրը հսկայական վնաս են հասցրել Լիբանանին․․․
Իրանը վերադարձնում է ձայնի իրավունքը ՄԱԿ-ում
Իրանը ՄԱԿ-ում ձայնի իրավունքը կորցրել էր հունվարին...
Աշխարհում մանկական աշխատանքով զբաղված երեխաների թիվը հասել է 160 միլիոնի
2020 թվականի սկզբին 63 մլն աղջիկ եւ 97 մլն տղա զբաղվել է մանկական աշխատանքով...
Ամենաշատ