News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի մայիսի 5-6-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության պետին`

1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.

3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական սրահում.

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ