News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային կազմակերպությունների լռությունը եւս մարդու իրավունքների զանգվածային խախտումների հանգեցրեց: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ՄԻՊ գրասենյակի կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Օմբուդսմենը խոստովանեց, որ այս մասին բացահայտ խոսել է իր միջազգային գործընկերների հետ: «Ես միջազգային կառույցներին բացահայտ ասում եմ. հենց ձեր լռությունը հանգեցրեց դրան, քանի որ ձեր լռությամբ դուք անդառնալի վնաս հասցրիք մարդու իրավունքների համակարգին»,- շեշտեց Թաթոյանը:

Ըստ նրա՝Հայաստանի քաղաքացիները եւ Ղարաբաղի բնակիչներն իրենց համար հստակ հասկացան, որ պատերազմը դադարեցվել է ոչ թե այն պատճառով, որ միջամտել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այլ եղել է կոնկրետ քաղաքական միջամտություն: «Իրավապաշտպան կազմակերպությունները նահանջեցին՝ ամեն ինչ թողնելով քաղաքականությանը»,- ասաց ՀՀ օմբուդսմենը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհվածների թիվը 3705 է, անհայտ կորածների թիվը 268 է, 60 գերի եւ վարկած՝ եւս 110 գերու մասին․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանին հանձնվել է ականապատ քարտեզների միայն մի փոքր մասը, եւ քարտեզները գերիներով չեն․․․
Այդ քննիչ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ. Սերժ Սարգսյան
Մեր պատմության մի մասը տվել ենք թուրքին, ադրբեջանցուն, բա մեկը պիտի պատասխան տա չէ՞...
Արցախում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն...
Զախարովա. ՌԴ-Ն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ սկսել սահմանների սահմանազատման գործընթացը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ
«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կապված են դրա միջազգային իրավական գրանցման բացակայության հետ, ինչին գումարվում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը...
Զախարովա. Գերիների թեման շարունակում է արդիական մնալ
Մենք կողմ ենք խնդրի վերջնական լուծմանը` «բոլորը` բոլորի դիմաց» բանաձեւի համաձայն եւ առանց որեւէ նախապայմանի...
Lenta. Վերջ անկայունությանը. Հայաստանը հոգնել է Փաշինյանից
«Այս խորհրդարանական ընտրությունների իրական գինը, որոնք տեղի են ունենում Հայաստանի նորագույն պատմության ամենադժվարին ժամանակահատվածներից մեկում, պետության պահպանումն է...
Ամենաշատ