News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնագետները Աֆրիկայում մարդու հինավուրց գերեզման են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը:

Քենիայի ափերի մոտ գտնվող Պանգա-յա-Սաիդի քարանձավում պեղումների ժամանակ հետազոտողները գտել են մոտ 2,5-3 տարեկան երեխայի մնացորդներ: Նրանք չեն կարողացել պարզել մահացածի սեռը, քանի որ վաղ տարիքում տղաների եւ աղջիկների ոսկորները գրեթե նույնն են, եւ վերլուծության համար անհրաժեշտ ԴՆԹ-ի բեկորները չեն պահպանվել: Գիտնականները հայտնաբերված երեխային անվանել են Մտոտո, որը սուահիլի լեզվից թարգմանաբար նշանակում է «երեխա»: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա մահացել է մոտ 78 հազար տարի առաջ՝ միջին քարե դարում:

Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարմինը փոսի մեջ դրել են ծալված վիճակում: Երեխայի գլխի տակ բարձ են դրել, իսկ մարմինը ծածկել են տերեւներով եւ կենդանիների կաշվով, որոնք այժմ քայքայվել են:

Գիտնականների կարծիքով՝ ծեսը վկայում է հատուկ նշանակության մասին, որ այն ժամանակ ունեցել է թաղումը։ Սա կարող է հաստատել հետազոտողների այն վարկածը, որ թաղման ժամանակ իրականացվել է հատուկ ծես, ինչը նշանակում է, որ դիակը միտումնավոր է թաղվել:

Հնագետների կարծիքով՝ գտածոն հատուկ հետաքրքրություն է ներկայացնում գիտնականների համար: Չնայած ժամանակակից մարդու արմատները գալիս են Աֆրիկայից, այս մայրցամաքում նախկինում չի հաջողվել 30-40 հազար տարեկանից բարձր մարդկանց աճյուններ գտնել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ