News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ԵՊՀ գիտական խորհուրդը արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում է ՀՀ կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրության մեջ արված փոփոխության հարցը, որով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը։

Մասնավորապես, հոգաբարձուների խորհրդի կազմը կրճատվում է՝ 32-ից կամ 24-ից դարձնելով 20:

Նոր կարգով՝ խորհրդի 20 հոգանոց կազմի 55%-ին (11 հոգի) կնշանակի կառավարությունը, 10 %-ին (2 հոգի)՝ ԿԳՄՍՆ-ն, 10%-ին՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, եւս 25 %-ը (5 հոգի) կլինեն ուսանողական կազմից:

Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում նույն համամասնությամբ էին՝ 25-ական տոկոս։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում նշվեց, որ արդեն իսկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ այդ հարցով դիմելու է ՍԴ: Նաեւ նշվեց, որ եթե դրան զուգահեռ դիմեն Վարչական դատարան, որը կարող է հայցի ապահովում կիրառի, որով կասեցվելու է կառավարության որոշման իրավական գործողությունը: Նաեւ առաջարկ է արվել դիմել եվրոպական համալսարանների ասոցիացիային:

Հարց հնչեց, որ ենթադրենք վարչական դատարանը կասեցրեց կառավարության որոշումը, դրանից հետո ինչ է լինելու, ուսանողները կարող են դիպլոմ չստանալ, ԵՊՀ-ն ճգնաժամի մեջ է:

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն ի պատասխան նշեց, որ եթե կասեցվի կառավարության որոշումը, հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնց լիազորությունները դեռ չեն դադարել, հետ վերցնեն իրենց հրաժարականի դիմումները: «Իսկ եթե հոգաբարձուների խորհրդի լուծարումից հետո անցնցում է 3 ամիս ժամանակահատված, եւ չի ձեւավորբվում հոգաբարձուների խորհուրդը, «Հիմնադրամների մասին» օրենքի ուժով, Արդարադատության նախարարը  նշանակում է երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ: Եթե 6 ամսյա ժամկետում ԵՊՀ կանոնդարությամբ սահմանված կարգով այդ ժամանակավոր խորհուրդը չի ձեւավորում հոգաբարձուների խորհուրդ, ապա հիմնադրամը, տվյալ դեպքում ԵՊՀ-ն գնում է լուծարման»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ ոչ ոք նման քայլի չի գնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ