News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բելառուսական «Лихой ТопорЪ» հետաքրքիր անվանումով թյունինգային ընկերությունը սկսել է հայեցակարգային «Ապագայի բուխանկա» ՈւԱԶ-ի մշակումը: Այս մոդելը բացառիկ կլինի իր ամբողջովին թափանցիկ թափքով:

Ինչպես հայտնում է «На автотрассе»-ն, նախագիծը կյանքի կկոչվի բացառապես Մինսկի թյունինգ-ստուդիայի կողմից եւ նույնիսկ փոքր-ինչ կապ չի ունենա Ուլյանովսկի գործարանի հետ, որն արտադրել է բնօրինակ «Բուխանկաները»: Այս կոնցեպտի գաղափարական ոգեշնչողը բելառուս դիզայներ Արտյոմ Սմիռնովն է: Հենց նրա նախաձեռնությամբ է նախագիծը թվային ձեւից վերածվում իրական մեքենայի: Ինժեներները YouTube-ի իրենց ալիքում ցույց են տվել թափանցիկ «Բուխանկայի» կառուցման առաջին փուլը:

Հայեցակարգային մեքենայի հիմքում հայտնի ճապոնական օգտագործված Isuzu Midi մոդելն է: Մեքենան ամբողջովին զրկվել է թափքից: Այն ուղղակի կտրել են՝ թողնելով միայն հատակը: Այս պահին ապագա նորույթի շրջանակը մշակման փուլում է: Այն կպատրաստվի պողպատե լայն պրոֆիլից: Իսկ արտաքին թափքի վահանակների դերում կլինեն թափանցիկ պլաստիկից պատրաստված տարրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mazda-ն մինչեւ 2025 թվականը կներկայացնի էլեկտրամեքենաների 13 մոդել
Ճապոնական Mazda Motor ընկերությունը մինչեւ 2025 թվականը կներկայացնի նոր էլեկտրամեքենաներ...
Ավստրալիայում 350.000 դոլարով աճուրդի է հանվելու վարորդից առգրավված Lamborghini Huracan Performante-ը
2019 մոդելը հատուկ տեխնիկական առանձնահատկություններ ունի՝ ներառելով վերջնամշակում ածխածնային մանրաթելերից եւ մանուշակագույն ներկ...
Hyundai Motor Co-ն ակտիվացրել է «թռչող ավտոմեքենաների» մշակման հարցով ջանքերը
Մունյոսը, ով նաեւ Hyundai North America-օ գործադիր տնօրենն է, հայտարարել է, որ քաղաքային օդային տաքսիները կաշխատեն ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում 2028 թվականին...
Tesla-ն կթարմացնի բիթքոինով վաճառքը, երբ այդ արժույթն էկոլոգիապես մաքուր դառնա
«Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ...
Ի՞նչ խնդիրների առջև են կանգնած Հայաստանից արտահանված ավտոմեքենաների սեփականատերերը
Մինչ մաքսատուրքերի վերանայումը Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում էր 0 - 20% բնապահպանական վճար...
Մասկը պատմել է, թե ինչու են Tesla ավտոմեքենաները թանկանում
Նա այս մասին գրել է՝ պատասխանելով սոցցանցի օգտատերերից մեկին, ով վրդովմունք էր հայտնել թանկացման կապակցությամբ...