News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ակտիվ աշխատելու դեպքում զբոսաշրջության թվերը կարող են գերազանցել 2019-ի ցուցանիշների 50%-ը: Սրանք մոտավորապես այն տվյալներն են, որոնց մասին խոսեց էկոնոմիկայի նախարարության ղեկավար Վահան Քերոբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ նշելով 2019-ի ցուցանիշի 25-30%-ի մասին, ինչպես կանխատեսում է Կենտրոնական բանկը, պետք է հասկանալ, որ խոսքը 500-600 հազար այցերի մասին է:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վերջերս հայտարարել էր, որ զբոսաշրջության ցուցանիշները Հայաստանում ակնկալվում է 2019 թվականի տվյալների 25-30%-ի մակարդակով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին ասել է, որ այս տարի երկիրը նախատեսում է ընդունել 1,2 միլիոն զբոսաշրջիկ:

Դրա համար, ինչպես նշեց փորձագետը, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել մի քանի ուղղություններով:

«Ունենալով այս տարվա առաջին եռամսյակի հուսադրող տվյալները՝ չի կարելի ասել, որ ճգնաժամի հետեւանքով ծագած բոլոր խնդիրները լուծվել են: Անհրաժեշտ է աշխատանքներ տանել առկա հնարավորությունները պահպանելու եւ զբոսաշրջության ոլորտի ընկերությունների սնանկացումը թույլ չտալու համար: Հաշվի առնելով, որ նրանք դեռ չունեն եկամուտներ, որոնք թույլ կտային փակել 2020 թվականի վնասները, կարեւոր է իրականացնել կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքները չեզոքացնելու համապարփակ ծրագիր: Բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն համաշխարհային շուկայում դիրքերի եւ զարգացման պահպանմանը՝ պետության ու մասնավոր հատվածի համագործակցության ձեւաչափով»,- հավելեց Ապրեսյանը:

Բացի այդ, անհրաժեշտ է ինստիտուցիոնալ այլ խնդիրներ եւս լուծել: Ըստ ՀԿ-ի ղեկավարի, Հայաստանում իրավիճակը, կորոնավիրուսի ցուցանիշների առումով, շատ երկրների համեմատ շատ ավելի գոհացուցիչ է, սակայն մեզ համար պոտենցիալ եւ նպատակային շուկաներում մենք դեռեւս գտնվում ենք «կարմիր գոտում», այսինքն զբոսաշրջիկների այցելությունների համար անցանկալի երկրների ցանկում: Այս խնդիրը պետք է շտապ լուծվի` բոլոր դիվանագիտական ուղիների, մասնավոր հատվածի եւ սփյուռքի հնարավորությունների ներգրավմամբ:

Բացի այդ, կորոնավիրուսով պայմանավորված մուտքի ռեժիմը, նորից, շատ երկրների համեմատությամբ, բավականին լիբերալ է, քանի որ բավական է միայն բացասական թեստի առկայությունը:

«Այժմ մեզ համար շատ թիրախային երկրներում բնակչության ակտիվ պատվաստում է անցկացվում: Սա խոսում է այն մասին, որ հավանական զբոսաշրջիկների մեծ մասը, որոնք կարող էին այցելել Հայաստան, արդեն պատվաստվել են: Ուստի շատ կարեւոր է, որ բացի կորոնավիրուսի համար բացասական թեստից, մուտքը թույլատրվի նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր պատվաստման տեղեկանք ունեն»,- ընդգծեց փորձագետը:

Նա նաեւ նշեց ակտիվ մարքեթինգային արշավի, Հայաստանը որպես գրավիչ, անվտանգ, ներդրումների եւ զբոսաշրջության համար բարենպաստ երկիր ներկայացնելու կարեւորությունը, որտեղ ապրում է հարուստ պատմություն ունեցող բարյացկամ եւ հյուրընկալ ժողովուրդ:

«Դա պետք է արվի շատ արագ, որպեսզի օգտվենք նոր հնարավորություններից: Բացի այդ, չափազանց կարեւոր է հնարավորինս շուտ Հայաստանում կազմակերպել խոշոր միջազգային միջոցառում՝ հրավիրելով զբոսաշրջության ոլորտում հեղինակավոր մարդկանց: Օրինակ՝ դա կարող է լինել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո միջոցառում, որը լուրջ ցուցիչ եւ ազդանշան կդառնա հավանական զբոսաշրջիկների համար»,- պարզաբանեց ՀԿ-ի ղեկավարը:

Ապրեսյանը ափսոսանքով հայտարարեց, որ Հայաստանի համար շատ կարեւոր եվրոպական շուկան դեռ փակ է:

«Ռուսաստանը բաց է, եւ այսօր զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը հենց այնտեղից է: Այցեր են իրականացվում նաեւ Իրանից, Վրաստանիցից, ԱՄՆ-ից (մինչեւ կորոնավիրուսը այս երկիրը զբաղեցնում էր 5-6 տեղը, այժմ՝ 4-5-ը): Ներգնա տուրիզմի տեսանկյունից մեզ համար միշտ շատ կարեւոր ուղղություններ են եղել Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆիլիպինները, Պարսից ծոցի երկրները»,- եզրափակեց փորձագետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատվաստված անձնակազմով բուլղարական զբոսաշրջային վայրերը նշվելու են հատուկ պիտակով
Այս կարգավիճակով նշված առաջին հյուրանոցը Ալբենա հանգստավայրում գտնվող Maritim Hotel Paradise Blue 5 *-ն է...
ԵՄ-ն անդամ երկրներին խորհուրդ է տալիս սկսել վերացնել սահմանափակումներն ԱՄՆ-ից զբոսաշրջիկների համար
ԵՄ մի շարք երկրներ արդեն սկսել են ընդունել ամերիկացի այցելուներին...
Թայլանդը կրկին կբացվի այցելուների համար 120 օրվա ընթացքում
«Դա անհրաժեշտ ռիսկ է, քանի որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ սպասել պատվաստումների ավարտին...
2002-ից սկսած 6 տարվա ընթացքում զբոսաշրջությունն աճել է 3,5 անգամ
Մոտ յոթ ամիս տևած ռեկորդային ժամանակահատվածում իրականացվեց հսկայական աշխատանք, որին մասնակցում էին...
Հունիսին ռուս զբոսաշրջիկների համար ամենացանկալի 10 ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղում է
Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908…
Kuaishou-ի փոխնախագահ. կարող ենք չինացի ինֆլյուենսերներին հրավիրել Հայաստան տուրիզմի զարգացման համար
Պարոն Լյու Չժեն, ինչպե՞ս Ձեր հավելվածի միջոցով զբոսաշրջիկների ներգրավել...
Ամենաշատ