News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամուլի խոսնակ Ջեն Փսակին մտադիր է պաշտոնաթող լինել մոտ մեկ տարի անց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Փսակիի խոսքով՝ ինքը Բայդենի թիմի հետ պայմանավորվել էր հենց մեկ տարվա աշխատանքի մասին: «Կարծում եմ, որ մոտ մեկ տարի անց մեկ այլ անձ կզբաղեցնի այս պաշտոնը»,- ասել է նա լրագրող Դեյվիդ Աքսելրոդի փոդքասթում, որի ձայնագրությունը տեղադրվել է ալիքի կայքում:

Փսակին հայտնի է իր հակասական հայտարարություններով, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի խիստ քննադատությամբ, մասնավորապես՝ Ղրիմի հանրաքվեի եւ թերակղզու՝ Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման: Ըստ իր իսկ հայտարարությունների՝ ռուսական լրատվամիջոցներում իր բացասական կերպարը պայմանավորված է «ռուսական պրոպագանդայով»: Ռուսաստանում երեւի ավելի հայտնի մեդիա ֆիգուր, քան իր հայրենիքում՝ Փսակին բազմիցս քննադատությունների եւ նմանակումների առարկա է դարձել, հիմնականում՝ այն վրիպակների եւ խառնաշփոթի պատճառով, որոնք թույլ է տվել համաշխարհային քաղաքականության խնդիրները քննարկելիս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ