News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019 թվականին Չինաստանում ջերմոցային գազերի արտանետումները գերազանցել են 14 Գտ-ն ածխաթթու գազի համարժեք:

Rhodium Group ընկերության հետազոտության մեջ նշվում է, որ դա ավելի քան երեք անգամ գերազանցում է 1990 թվականին գրանցված ցուցանիշը, եւ ավելին է, քան 2019 թվականին բոլոր զարգացած երկրների արտանետումները համատեղ:

Rhodium Group-ի փորձագետների կարծիքով՝ 2019 թվականին ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները հասել են 52 Գտ-ի ածխաթթու գազի համարժեքով: Վերջին 10 տարվա ընթացքում այց ցուցանիշն աճել է 11,4 տոկոսով եւ Չինաստանի մասնաբաժինն արագորեն աճում է: Այժմ այն կազմում է գլոբալ արտանետումների 27 տոկոսը: Ընդ որում՝ Չինաստանում բնակչության մեկ շնչին ընկնող արտանետումների ծավալն անգամ ավելի փոքր է, քան զարգացած երկրներում՝ հաշվի առնելով դրա բնակչության թիվը: Rhodium Group-ի գնահատմամբ՝ 2020 թվականին Չինաստանի արտանետումները էլ ավելի կաճեն:

2019 թվականին ջերմոցային գազերի մակարդակով երկրորդ տեղում է ԱՄՆ-ն, որի մասնաբաժինը կազմում է 11 տոկոս, որից հետո Հնդկաստանն է՝ 6,6 տոկոս, ԵՄ-ն՝ 6,4 տոկոս, Ինդոնեզիան՝ 3,4 տոկոս: Ռուսաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը՝ 3,1 տոկոս ցուցանշով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ