News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն օգտագործում է մարդու իրավունքների թեման՝ որպես դիվանագիտական գործիք երկրների վրա ճշնում գործադրելու համար, որոնք չեն ցանկանում ենթարկվել եւ զիջել, հայտարարել է չինացի պաշտոնյա Լին Սունթյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ մարդու իրավունքները ԱՄՆ-ի մենաշնորհը կամ արտոնությունը չեն, այլ ամբողջ մարդկության համընդհանուր ձգտումն են: Իրականում ԱՄՆ-ն հոգում է միայն սեփական շահերի եւ հեգեմոնիայի, ոչ թե մարդու իրավունքների մասին, համարում է Լին Սունթյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ «իբրեւ պաշտպանել է մարդու իրավունքները Ասիայի երկրներում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում, սակայն երբեք չի ձեռնարկել գործողություններ ինչ-որ երկրում զարգացման խնդիրների լուծմանը նպաստելու համար:

«ԱՄՆ-ն հոգում է միայն կապիտալի եւ քաղաքականության մասին, պաշտպանում հարուստների իրավունքները: Հարուստները դառնում են ավելի հարուստ, աղքատներն՝ ավելի աղքատ: ԱՄՆ-ում ամենահարուստ 50 մարդկանց կարողությունը հավասար է 165 միլիոն ամենաաղքատ մարդու կարողությանը»,-նշել է նա:

Միեւնույն ժամանակ Լին Սունթյանը հավելել է, որ իր հեգեմոնիայի եւ շահադիտական նպատակների իրացման համար Վաշինգտոնն օգտագործում է մարդու իրավունքների թեման որպես դիվանագիտական գործիք երկրների վրա ճշնում գործադրելու համար, որոնք չեն ցանկանում ենթարկվել եւ զիջել:

«1991 թվականից ԱՄՆ-ն զանձազերծել է պատերազմներ Պարսից ծոցում, Կոսովոյում, Աֆղանստանում, Իրանում, Լիբիայում եւ Սիրիայում, ինչը հանգեցրել է զանգվածային զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում եւ բազմաթիվ փախստականների: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն ամեն տեսակի առիթներով միակողմանի պատժամիջոցներ է սահմանել Կուբայի, Իրանի, Զիմբաբվեի, Վենեսուելայի, Սիրիայի եւ այլ երկրների դեմ, եւ երբեք չի մտահոգվել կյանքի, առողջության եւ այդ երկրներում մարդկանց գոյության մասին»,-հավելել է չինացի պաշտոնյան:

Նա նշել է, որ երկրները տարբերվում են պատմությամբ, քաղաքակրթությամբ եւ զարգացման աստիճանով, եւ մարդու իրավունքների ոլորտում դրանց զարգացումը, անշուշտ,  նույնպես տարբեր է:

«Միջազգային հանրությունը պետք է սատարի փոխադարձ հարգանքը, հավասար վերաբերմունքը մինյանց նկատմամբ, համագործակցության եզրերի փնտրտուքը տարբերությունները պահպանելու եւ համընդհանուր զարգացմանը ձգտելու դեպքում, ամրապնդի փոխանակումն ու համագործակցությունը մարդու իրավունքների ոլորտում եւ նպաստի համընդհանուր առաջընթացին»,-հավելել է Լին Սունթյանը:

Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը նաեւ պետք է ներկայանա երկակի ստանդարտների եւ մարդու իրավունքները քաղաքականացնելու դեմ, իսկ զարգացած երկրները պետք է արդյունավետորեն իրագործեն իրենց պարտավորությունները զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու հարցում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ապրել խաղաղ, երջանիկ եւ կայուն կյանքով՝ համաձայն մինչեւ 2030 թվականը ՄԱԿ-ի՝ կայուն զարգացման ոլորտում օրակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ