News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Այսօր մենք ժամը 16-ին միջոցառում ունենք, որտեղ երկու քաղաքական ուժերը եւ ՀՀ երկրորդ նախագահը կստորագրեն համագործակցության փաստաթուղթ: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը

Անդրադառնալով առաջին նախագահ լեւոն տեր-Պետրոսյանի հայտարարություններին, որը երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկում էր դաշինք կազմել եւ հաղթել Նիկոլ Փաշինյանին, նա ասաց. «Մենք առաջին նախագահի հետ միշտ ունեցել ենք շատ էական , արմատական տարբերություններ ոչ միայն Արցախի խնդրի վերաբերյալ, այլ նաեւ Հայաստանի ապագայի տեսլականի շուրջ:

Այն ուժերը, որոնք Հայաստանի ապագան տեսնում են որպես հզոր, անկախ պետականություն, որը կարող է պաշտպանել իր շահերը եւ իրականության դարձնել մեր ազգային տեսլականը, ապա այդ ուժերը ընտրություններից հետո էլ կարող են համագործակցել, պարտադիր չի գնան դաշինքով:

Մենք այլ բան էինք առաջարկում, որ ուժերը, որոնք պատրաստվում են ընտրությունների, հայտարարություն ստորագրեն, որ ընտրություններից հետո որեւէ դեպքում ազգադավ ուժերի հետ չեն համագործակցելու: Այդ դեպքում կապիտուլյանտ ռեժիմը չի վերարտադրվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ