News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վերջերս Ճապոնիայի ափերի մերձակայքում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել կենդանի հնագույն օրգանիզմներ, որոնք, ինչպես համարվում էր, անհետացել են 273 միլիոն տարի առաջ: Առ այսօր դրանք եղել են գիտությանը հայտնի միայն քարացուկների տեսքով, հաղորդում է Planet- today-ը:

Գիտնականները Խաղաղ օվկիանոսի հատակին հայտնաբերել են մարջաններ եւ անեմոններ, որոնք սերտաճել են ծովային շուշանների ցողունների մեջ: Մասնագետները գիտեին պալեոզորյան դարաշրջանի հնագույն էակների այդ սիմբիոզի մասին, սակայն իրականում դրանց առաջին անգամ էին տեսնում:

Պալեոզորյան դարաշրջանում ծովային շուշաններն ու մարջանները հրաշալի համակեցություն էին ապահովում: Քարացուկների բազմաթիվ գտածոները պարունակում են մարջանների մնացորդներ, որոնք սերտաճել են ծովային շուշանների ցողունների վերնամասում, ինչը թույլ էր տալիս դրանց բարձրանալ ավելի բարձր օվկիանոսի հատակում, եւ օգտագործել ավելի հզոր ջրային հոսանքները սնվելու համար: Երկու հարյուր յոթանասուներեք միլիոն տարի առաջ ծովային շուշաններն ու դրանց սիմբիոնտ մարջանները ոչնչացել են:

Ավելի ուշ՝ մեզոզոյան դարաշրջանում՝ համաշխարհային ոչնչացումից հետո, օվկիանոսներում հայտնվել էին մարջանների եւ ծովային շուշանների նոր տեսակներ, սակայն սիմբիոզի դրանք չէին վերածվել: Այժմ Խաղաղ օվկիանոսի հատակին ճապոնացի գիտնականները հայտնաբերել են Հեքսամարջաններ եւ անեմոններ, որոնք համարվում են ներկայում գոյություն ունեցող ծովային շուշանների սիմբիոնտները: Հետազոտությունների ժամանակակից մեթոդների շնորհիվ գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարջաններն ու անեմոններն անկասկած շահում են ծովային շուշանների հետ միության արդյունքում: Իսկ տվյալ դեպքում «տերերի» օգուտը դեռեւս հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ