News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ղարաբաղում 44-օրյա պատերազմի եւ բանակցային գործընթացի հանգամանքները պետք է ուսումնասիրվեն հատուկ խորհրդարանական հանձնաժողովի կողմից: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Միաժամանակ նա ասաց, որ պատրաստ է հարցաքննության գնալ:

«Իմ անձնական աշխատասենյակն ու առանձնատունը նույնպես պատրաստ են խուզարկության: Թեեւ հայտնի իրադարձությունների ժամանակ դրանք արդեն ենթարկվել են մինի խուզարկության, բայց եթե այնտեղ ինչ-որ կասկածելի բան լիներ, ապա այն անպայման կգտնեին»,- ասաց Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմը հետաքննելու համար խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը պետք է դառնա իշխանությունների օրակարգի մասը, եւ պետք է հարցաքննվի ներգրավվածների ամբողջ շրջանակը, այդ թվում՝ վարչապետը:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ կարեւոր է ոչ միայն հանձնաժողովի ձեւաչափը, այլեւ մթնոլորտը, քանի որ անցյալ տարվա նոյեմբերին անհնար էր այն ձեւավորել:

«Ես պատրաստ եմ եւ գիտեմ, որ թաքցնելու բան չունեմ: Եկեք պայմանավորվենք, որ դա կլինի նոր խորհրդարանի ամենակարեւոր խնդիրներից մեկը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ